Մենք չենք ասում թուրքերը փոխվել են, մենք ասում ենք՝ ռուսներն էլ չեն փոխվել, եվրոպացիք ու ամերիկացիներն էլ չեն փոխվել, բոլորն էլ նույնն են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների պնդմանը, թե թուրքերը չեն փոխվել, վտանգը պահպանվում է:

«Պատմության դասեր եք տալիս, գնացեք պատմություն ինքներդ սովորեք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ռուսները հողեր էին վերցնում թուրքերից, ի՞նչ էին ասում: Ասում էին՝ հայերին էդտեղից ռադ արեք, կազակներին կբերեք կբնակեցնեք: Եթե չգիտեք, գրքեր կտամ կկարդաք, մի քիչ կրթական ցենզը թող ձեր բարձրանա:

Հիմա էլ եկել ասում են C-400-ը չի խփում «Իսկանդերը», տիեզերաօդային ուժերը մեր տրամադրության տակ են լինելու, օգտվելու ենք դրանից: Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ: Մի քնիսը օգտվում էին, մեկը դուք էիք: Էդ ինչ մոդելի «Իսկանդեր» եւ C-400 է վաճառել Ռուսաստանը Թուրքիային: Գնացեք դա ճշտեք, այստեղ անհիմն հայտարարություններ անելու տեղ չի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ քննարկվում է «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 013 թվականի հունիսի 25-ի ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը: