Ռուսաստանը կարող է Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր կնքել Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ մատակարարման մասին, հայտնում է «Կոմերսանտը»։

Պարբերականի տվյալներով՝ մատակարարումների մասին որոշումը կարող է ընդունվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ պայմանագրի ստորագրումը պլանավորված չէ անմիջականորեն հանդիպման ժամանակ, սակայն դրա ավարտին կարող է համաձայնագրի ստորագրման մասին քննարկում տեղի ունենալ։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Մոսկվա է ժամանել հոկտեմբերի 4-ին։