Հայաստանը հնարավորություն կստանա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու: Այս մաիսն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Վերջին շրջանում Հայաստանը սկսել է մեծ ծավալի զենք ձեռք բերել, այս անհրաժեշտությունն առաջացել է 2013թ. հունիսի 25-ին ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրիով: 5-րդ կետով ասվում է, որ պետք է գործի երկկողմ համաձայնագիր, սա ոչ միայն Ռուսաստանի կողմից վերահսկողություն է Հայաստանին մատակարարված զինամթերքի վրա, այլ երկկողմ է: Այս պայամնագրի շրջանակում պետք է նաեւ հսկողական խմբեր ձեւավորվեն եւ Հայաստանը հնարավորություն է ստանալու վերահսկել բոլոր զինատեսակների առկայությունը եւ նպատակային օգտագործումը, որը առաքվել է պայմանագրի կողմ հանդիսացող երկրին: Աղմուկ բարձրացնել, որ եկան, վերահսկեցին, անկախություն, ինքնիշխանություն, ինչի՞ մասին է խոսքը...միջազգային իրավունքի սուբյե՞կտ ենք, թե պայմանագրի կողմ հանդիսացող երկիր»,-ասաց նա:

Նշենք, որ Ազգային Ժողովում քննարկվում է «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը: