Հայաստանում մտադիր են կատարելագործել հանցագործության վայրի վերահսկման օրենքը։ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների համապատասխան նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 5-ին կառավարության նիստում։

Նախագծով նախատեսվում է դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունների հստակեցում: Այսինքն, գործնականում  հետաքննության այլ մարմիններ եւս պետք է իրականացնեն դեպքի վայրի պահպանություն (օրինակ՝ քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով, պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին եւ տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով եւ այլն)։