Հայաստանում կուժեղացնեն պայմանագրերի իրավական ապահովումը, որոնք էլեկտրոնային տարբերակով են կնքվել: «Նոտարիատի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը հավանության արժանացավ կառավարության հոկտեբերի 5-ի նիստում:

Մասնավորապես՝ էլեկտրոնային պայմանագրով պարտավորությունների չկատարման դեպքում վարկատուն կկարողանա նոտարիուսից փաստաթուղթ ստանալ, որով կդիմի դատական հարկադիր կատարաողներին: