Ազգային Ժողովում այս պահին քննարակվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2016թ. նոյեմբերի 9-ին Երեւանում ստորագրված ՀՀ կառավարության եւ հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսատնտեսական կորպորացիայի միջեւ շրջանակային համաձայնագիր վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը Ազգային Ժողովում ներկայացրեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«Հիմնադրամը հանդիսանում է Արեւելյան Եվրոպայում իրականացվող ծրագրերի ֆինանսավորող, այն վարկավորման տեսքով է հիմանկանում իրականացվում, այն շրջակա միջավայրի վնասակար նյութերի նվազման ուղղությամբ իրականացվող ծրագիր է: Այս կորպորացիան հնարավորություն է տալիս ավելի փոքր վարկեր ներգրավել նաեւ մասնավոր հատվածին, ի տարբերություն Հայաստանում գոյություն ունեցող այլ միջազգային կազմակերպությունների: Այսինքն հնարավորություն է տալիս, որպեսզի Հայաստանում իրականացվի թե պետական, թե մասնավոր հատվածներում ծրագրերի ֆինանսավորում»,-ասաց նա: