Հայաստանի իշխանությունները կօգնեն կաթիլային ոռոգման համար պլաստիկե խողովակների թողարկմանը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում:

«Նյուպլաստ» ընկերությունը, որը պլաստմասե խողովակներ է արտադրում, նոր արտադրության մեջ 3 մլրդ դրամ կներդնի եւ պատրաստվում է 25 նոր աշխատատեղ ստեղծել: Արտադրության ծավալը կկազմի տարեկան 2 մլրդ դրամ (մոտ 4,2 մլն դոլար):