ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ժամով ժամանել է Լաս Վեգաս, որպեսզի հանդիպի հրաձգությունից տուժածների եւ արտակարգ ծառայության աշխատակիցների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ոստիկանությունն ու ՀԴԲ–ն դեռ շարունակում են հարցաքննել հրաձիգի ընկերուհուն։

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ մարդկանց վրա կրակ բացած Սթիվեն Փեդոքի դրդապատճառները դեռեւս հայտնի չենհ։ Հարցին, թե հետաքննությունը պարզել է արդյոք, թե ինչն է նրան նման քայլի հրահրել, Թրամփը պատասխանել է. «Դեռեւս ոչ։ Նրանք շատ ուշադիր պարզում են։ Մենք շուտով կիմանանք, եթե հաջողվի որեւէ բան պարզել»,– ասել է Թրամփը, ով Փեդոքին հիվանդ եւ աննորմալ մարդ է անվանել։

Հիշեցնենք, որ երկուշաբթի լույս գիշերը տեղացի Սթիվեն Փեդոքը 59 մարդու է սպանել, վիրավորել ավելի քան 500-ին, ապա ինքնասպան եղել: Փեդոքը հյուրանոցի 32-րդ հարկից ավտոմատ հրացանից կրակել է 20-հազարանոց բազմության վրա, որոնք եկել էին քանթրի երաժշտության համերգին: Այս միջադեպը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր զանգվածային սպանությունն է: