Կառավարությունը կընդլայնի պետական ընկերությունների կառավարման վերահսկողությունը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում:

Նիստում Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը նշեց, որ խիստ կհետեւեն պետության 50 եւ ավելի տոկոս մասնակցությամբ ընկերություններին: Բացի զուտ ֆինանսական ցուցանիշներից, պետությունը կհետեւի նաեւ գործարքներին՝ արտադրողականությանը, եկամտաբերությանը, ծախսերի արդյունավետությանը: Լավ աշխատող տնօրեններին կխրախուսեն, իսկ անփույթներին՝ կտուգանեն: