«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշել է սահմանված կարգով հատուցումներ կատարել 3 զոհված զինծառայողների ընտանիքների:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Սամվելի Մովսիսյանի, ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանի եւ մայոր Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ: Միաժամանակ 20 տարվա ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ կտրամադրվի շարքային Արման Սամվելի Մովսիսյանի ընտանիքին, իսկ  ավագ լեյտենանտ Արտակ Աղասու Բիշարյանի եւ մայոր Ռոբերտ Նովրուզի Գասպարյանի ընտանիքներին ամսական ՝ 300 000-ական ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ մինչ այս հիմնադրամից փոխհատուցում  է ստացել 19 զոհված զինծառայողի ընտանիք եւ 3 վիրավոր (հաշմանդամ) զինծառայող: