Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն անասնաբուժության ոլորտում: Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը հավանության արժանացավ կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում:

Կողմերը կփոխանակեն գիտական կենտրոնների հետազոտությունների տվյալները, ինչպես նաեւ տեղեկություններ օրենսդրության եւ ներմուծման, արտահանման ու անասնաբուժական բեռների տարանցման ընթացակարգերի, կանխագելիչ սանիտարական միջոցառումների վերահսկողության մասին: