Սեպտեմբերի 1-ից ՀՀ նախագահի աշխատակազմում 54 միավոր հաստիք է կրճատվել։ Տնտեսված միջոցները կփոխանցեն ՀՀ կառավարության պահեստային ֆոնդին։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 5-ին կառավարության նիստում։ 2017–ին կտնտեսվի 29.1 մլն դրամ։