Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթնաժողովի կազմակերպիչներից մեկն է, որին կմասնակցեն հոգեւոր առաջնորդներ, այդ թվում՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը:

Հոկտեմբերի 24-ից 26-ը կայանալիք գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության եւ քրիստոնեության ու կրոնական ազատության պահպանման հետ կապված հարցեր:

ANCA-ի ներկայացուցիչները զեկույցներով հանդես կգան Լիբանանում անվտանգության եւ կայունության, Իրաքում եւ Սիրիայում ցեղասպանության զոհերին օգնություն ցույց տալու, ԻԼԻՊ-ին, «Ալ Կաիդային» եւ ցեղասպանություն իրականացրած անձանց պատժելու իրավաբանական ուղիների  հարցերի հետ կապված:

Անցյալ տարի միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամ: