Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ շուրջ 100 մարդ է հավաքվել  «Ազգային կորպուս»-ի եւ«Համաուկրաինական միավորում «Սվոբոդա»  կուսակցությունների դրոշներով, փոխանցում է ՈւՆԻԱՆ–ը։

Ներկա պահին խորհրդարանի դիմաց  երգ է հնչում, բայց ցուցարարները իրնեց պահանջները ներկայացնող ոչ մի պաստառ չունեն: Ակցիայի մասնակիցներից մեկը ասաց, որ նրանք հանդես են գալիս Դոնբասի մասին օրինագծի ընդունման դեմ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի Ռադայի քննարկմանն է դրել Դոնբասի վերաինտեգրման մասին օրինագիծը: Փաստաթուղթը նախագահի որակել է որպես հրատապ: Ռուսաստանն այդ օրինագծով ագրեսոր է համարվում:  Նախագահը նաեւ խորհրդարան է մտցրել երկրորդ փաստաթուղթը՝ Դոնբասի կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին, որը նախատեսում է տարածաշրջանի հատուկ կարգավիճակի երկարաձգում մեկ տարով: