Հայաստանում հողի բնական ֆոնային մոնիտորինգ չի արվել, այսինքն պարզ չէ Հայաստանում հողում սնդիկի խտությունն ինչքան է, որպեսզի հնարավոր լինի հողում այդ մետաղի եւ այլ մետաղների աղտոտվածությունը չափել: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովում ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2013թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան կից հայտարարությամբ վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին նման հարց ուղղեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը. «Այս պարագայում անհասկանալի է՝ ինչպես է կատարվելու շրջակա միջավայրը սնդիկից աղտոտվածությունից պաշտպանելու հարցը»:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կատարելագործման անհրաժեշտույթուն կա, որովհետեւ միասնական մոնիտորինգային համակարգ չկա:

«Սնդիկը լինելով արագ տեղաշարժման ունակ, շատ արագ կարող է հողից տեղափոխվել բույսի մեջ, այնուհետեւ կենդանական աշխարհ, մարդու օրգանիզմ: Պետք է միասնական մոնիթորինգային համակարգ ստեղծվի, այս տարի իրակնացրել ենք խոշոր գործունեություն. բոլոր 4 շրջակա միջավայրի բաղադրիչները միավորել ենք մեկ կազմակերպության մեջ եւ հնարավորություն կունենանք միասնական մոնիթորինգ իրականացնելու»: