Աբխազիային սահմանամերձ Սոչիի շրջանի Վեսյոլոյե գյուղում սահմանապահները արտասահմանցի ապօրինի վերաբնակներին հայտնաբերելու շրջայցի ժամանակ ձերբակալել են 4 աշխատանքային միգրանտ, հայտնում է «Свободная пресса- Юг»-ը: 

Պարզվել է, որ ձերբակալված Հայաստանի քաղաքացիների Ռուսաստանում մնալու եւ աշխատանքի թույլտվության փաստաթղթերը նորմալ էին, սակայն նրանք չունեին սահմանապահ գոտում աշխատելու թույլտվություն, որը եւ դարձել է հայրենիք արտաքսելու պատճառը:

Միգրանտները սահմանապահ գոտում առանց թույտվության էին աշխատում, չունեին նաեւ սոցիալական անցաթղթեր, պարզաբանել են ՌԴ ԱԴԾ Կրասնոդարի երկրամասի սահմանապահ բաժանմունքի մամուլի ծառայությունից:

Տղամարդիկ վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ տուգանքի եւ Ռուսաստանից հարկադիր արտաքսման: