Ռուսաստանում այս գիշեր հայկական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած երկու ուղեւորներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանից:

Ըստ դեսպանատան տվյալների՝ հոկտեմբերի 5-ին ժամը 01:55-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

«Mercedes Sprinter» ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 63-ամյա Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից եւ հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղին:

Ավտովթարի հետեւանքով մեքենայում գտնվող 16 ուղեւորներից երկուսը՝ Գոհար Հակոբյանը (ծնված՝ 1961թ.) եւ Սալվի Ավետիսյանը (ծնված՝ 1967թ.) տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց եւ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ Գ․ Հակոբյանը շարունակում է մնալ բուժհաստատությունում, նրա վիճակը գնահատվում է կայուն։ Ս․Ավետիսյանին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, ներկայումս քաղացին դուրս է գրվել հիվանդանոցից։