Հոկտեմբերի 17-ից հունվարի 17-ը Թեհրանի Ազգային թանգարանում Հայաստանի հնագույն արվեստի ստեղծագործություններ կցուցադրվեն, հաղորդում է Financial Tribune- ը:

Հայաստանի Պատմության թանգարանի ներկայացուցիչները 103 արտեֆակտ են բերել, որոնք 4-րդ հազարամյակից մինչեւ մ.թ.ա. 1-ին դար են թվագրվում: Հատուկ ուշադրություն է դարձվում Ուրարտուի քաղաքակրթության հետ կապված արտեֆակտներին:

Ցուցահանդեսը նվիրված է Իրանի Ազգային թանգարանի 80-ամյակին եւ կազմակերպվել է Իրանի Մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության կազմակերպության եւ Հայաստանի Մշակույթի նախարարության միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում: