Հոկտեմբերի 6-10-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +15+17,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +14+18,

Տավուշում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +17+19,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +17+19,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +18+21,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +18+21,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +2+5, ցերեկը` +16+21,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +9+14,

Արցախում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +14+19: