Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22.00-ին, Կ.Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 շենքի մոտից բեման են ենթարկել 40-ամյա Ալեն Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խոշտանգումը):