Ղազախստանում ոմն Վիտալի Սամոյլովը տեսանյութ է նկարահանել, որում երեւում է, թե ինչպես է բեռնատարի կողքով թռչող ագռավը վարորդից ուտելիք խնդրում։ Ընդ որում, տեսանյութից երեւում է, որ ագռավն այդ հնարքն առաջին անգամը չի կիրառում։ Բարեսիրտ վարորդը չի կարողանում մերժել խելացի թռչնի խնդրանքը եւ հընթացս հյուրասիրում է նրան, փոխանցում է Life–ը։