Եվրամիությունը որպես ԵՄ անդամ ճանաչում է միայն Իսպանիային, եւ եթե Կատալոնիան անկախանա, Միության անդամակցություն չի ստանա: Այս մասին հայտարարել է ԵՄ տնտեսության եւ ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատկերացնենք, որ անկախություն է ստացել, այդ պահից անկախ Կատալոնիան ԵՄ անդամ չի լինի: Եվրամիությունը միան մեկ անդամ երկրի է ճանաչում՝ Իսպանիային»,- ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում ասել է Մոսկովիսին:

Նա շեշտել է, որ առայժմ Կատալոնիայի անկախությունը «քաղաքական ֆանտաստիկա» է, քանի որ, ըստ նրա, ոչ մի կատալոնական անկախություն չկա:

Եվրահանձնակատարը դարձյալ հիշեցրել է, որ ճգնաժամի կարգավորումը պետք է իրենք իսպանացիները գտնեն, որի լավագույն եղանակը երկխոսությունն է: