Մեծ Բրիտանիայում երկաթուղու աշխատակիցները հերթական գործադուլն  են կազմակերպել, որը տեւել է  մեկ օր, հայտնում է BBC-ն:

Բրիտանիայի  երկաթուղու, ծովային եւ տրանսպորտային (RMT)  արհմիության անդամները, աշխատողները դեմ են երկաթուղային ընկերության որոշմանը, որի համաձայն՝ գնացքի դռները գտնվելու են մեկ մարդու՝ մեքենավարի հսկողության տակ:

Երկաթուղային ընկերության ղեկավարները գտնում են, որ դա կբացառի ուղեկցորդների անհրաժեշտությունը եւ  երկաթուղու աշխատանքը ավելի արդյունավետ կդարձնի:

Իրենց հերթին  երկաթուղու աշխատակիցները հայտարարում են, որ այդպիսի որոշումը վտանգի տակ է դնում գնացքների աշխատակազմի աշխատակիցների եւ ուղեւորների անվտանգությունը:

Սա արդեն այս շաբաթվա ընթացքում երկաթուղու աշխատակիցների գործադուլի երկրորդ դեպքն է: