ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 3-ին Երեւան քաղաքի  «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր երեխային՝ ծնված 30.03.2017թ.,  իրեն անհայտ անձինք առեւանգել են եւ տարել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, որը հոկտեմբերի 4-ին ստացվել եւ վարույթ է ընդունվել  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նորածնի մոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ նոյւն դեպքի վերաբերյալ նաեւ երեխայի վաճառքի վերաբերյալ հաղորում է եղել: վարկաշներից մեկի համաձայն, սկզբում կինը վաճառել է երեխային, ապա ինչ-ինչ պատճառներով փոշմանել եւ հաղորդում ներկայացրել առեւանգման մասին: