Հայաստանի կառավարությունը վերջապես ներկայացրեց այն նախաձեռնությունը, որի մասին երկար ժամանակ լուրեր էին տարածվում՝ արգելել երկրում աջ ղեկով մեքենաներ վարել:

Հետաքրքիր է, որ նախաձեռնության հեղինակը Ճանապարհային ոստիկանությունը չէ, որը կոչված է ապահովելու ճանապարհների անվտանգությունը, այլ կառավարությունն է:

Ի դեպ, տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը բացատրեց, որ հենց անվտանգության նկատառումներից է ներկայացրել նախաձեռնությունը:

Մարտիրոսյանի խոսքով՝ հարցում է ուղարկվել Ճանապարհային ոստիկանություն՝ պարզելու աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:

Միանգամից նշենք, որ, որ նման վիճակագրություն ընդհանրապես չկա:

NEWS.am-ի թղթակիցը ավելի վաղ դիմել էր Ճանապարհային ոստիկանություն եւ պատասխան էր ստացել, որ նման վիճակագրություն չի կազմվում:

Սակայն, վիճակագրական տվյալների բացակայությունը չի խանգարում նախարարին անվտանգության զգայուն թեման շոշափել: Խախտելով գործողությունների տրամաբանական հերթականությունը՝ նախարարը նախ նախաձեռնությունն է ներկայացնում, այնուհետ ստուգում է իր զգացմունքների համապատասխանությունը փաստերին:

Նախարարի մեկ այլ փաստարկ, եթե չասենք անհեթեթ, ապա տարօրինակ է հնչում:

 «Պետք է հաշվարկել նրանց տոկոսը (աջ ղեկով մեքենաների) եւ հասկանալ, որքանով են նրանք խանգարում ձախ ղեկով վարորդների ռեֆլեքսներին», - ասել է նախարարը:

«Օրինական» ձախ ղեկով մեքենաների վարորդները, որոնց ռեֆլեքսներին խանգարում են անհայտ կողմում գտնվող ղեկով այլ տրանսպորտային միջոցները, շտապ պետք է զրկվեն վարորդական կիրավունքից:

Վարորդի ռեֆլեքսները, կարծում եմ, կախարարությունում կհամաձայնվեն, չպետք է կախված լինեն այլ տրանսպորտային միջոցի ղեկի դիրքից:

Ի դեպ, վարորդների մասին: Նախարարը պետք է անհանգստանա այն փաստով, որ երթեւեկության մասնակիցների նշանակալի մասը ժամանակին ուղղակի գնել է վարոդական իրավունքը: Ճանապարհային ոստիկանության կոռուպցիայի հետեւանքները, այլ ոչ թե աջ ղեկով մեքենաններն են այժմ նկատվում ճանապարհներին:

Նախարարի տրամաբանությամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է արգելել նաեւ մեծ չափերի մեքենաները, որոնց սեփականատերերը հաճախ առաջնորդվում են «ով ավելի մեծ է, նա էլ ճիշտ է» սկզբունքով, հին մեքենաները, որոնց սեփականատերերը կարծում են, որ եւս մեկ քերծվածքը մեքենան չի փչացնում, եւ այլն:

Մինչդեռ օրենքը չի կարող հակառակ ուժ ունենալ: Այսինքն՝ կարելի է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը, իսկ ի՞նչ անել արդեն ներկրվածների հետ:

Ավտոմեքենայի վերափոխումը ոչ միայն գումար արժե, այլ կարող է լուրջ վնաս հասցնել մեքենային: Ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը պատրաստվում լուծել այս հարցը:

Արգելելով մեքենայի օգտագործումը՝ իշխանությունները ստիպված են քաղաքացիների նյութական վնասը փոխհատուցել: Հավանաբար, եթե զանգվածային դիմումներ լինեն դատարան, ապա ապա նաեւ բարոյական փոխհատուցումը:

Միթե Հայաստանի իշխանությունները այնքան «ավելորդ» փող ունեն աջ ղեկով մեքենաների «խնդիրների» լուծման վրա ծախսելու համար, որոնց «մեղքն» ակնհայտ եւ ապացուցված չէ:

Հավանական է, որ խոսքը ինչ-որ մեկի բիզնեսի լոբբինգի մասին է: Ենթադրվում է, որ կառավարությունը կփոխհատուցի վնասները, իսկ ղեկի դիրքի փոփոխումը կանի մասնավոր ընկերություն: Բարձրաստիճան պաշտոնյաների նման կողոպտիչ մոտեցման օրինակներ հայտնի են: