Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, միաձայն վավերացրել է Հորդանանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը:

«ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 94 պատգամավոր:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 92 պատգամավոր: