Անցած տարվա քառօրյա պատերազմիից ամենաշատ տուժած գյուղը` Թալիշը, նոր շունչ է ստանում: Հայաստան Համահայկական Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Հիմնադրամը բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, ներդնում է մոտ 541.331.200 դրամ Թալիշի զարգացմանը՝

* գյուղապետարանի, բուժկետի եւ ակումբի վերակառուցում

*հանդիսությունների տան շենքի վերակառուցում

* գյուղապետարանի եւ հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգում

*18 տան վերակառուցում եւ վերանորոգում:

Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաեւ Մարտակերտի շրջանում, վերակառուցվել են բազմաթիվ բնակելի տներ: