Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12.05-ին, 1976 թ. ծնված Հովիկ Բ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող «ՏՕԶ-Բ» տիպի որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Կատարվում է հետաքննություն:

***

Ոստիկանության Աշտարակի բաժնի եւ ՃՈ 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10.15-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է եւ Աշտարակի «Արծվի թեւեր» հուշահամալիրի տարածքում զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց գործարանային համարի, 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով եւ խզակոթով «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական հրացան եւ տարբեր տրամաչափի ինքնաձիգի 16 փամփուշ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: