Սիրիայում գերեվարված ռուսաստանցիների ինքնությունը եւ կատարվածի հանգամանքները պարզում են համապատասխան գերատեսչությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Նրանց գերեվարման հնարավոր հանգամանքները, ինքնության պարզումը իրականացնում են մեր համապատասխան գերատեսչությունները»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը գերիներին ազատելու պլաններ ունի, թե ոչ։

Նախօրեին արեւմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ ԻՊ խմբավորումը տեսանյութ է տարածել գերեվարված ռուսաստանցիների մասին։ ՌԴ ՊՆ–ն հերքել է ռուս զինծառայողների գերեվարման մասին տեղեկությունները։