Փարիզը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ  Իրաքի դաշնային կառավարության եւ Քուրդիստանի միջեւ հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եթե Իրաքի կառավարությունը ցանկանում է, ապա Ֆրանսիան պատրաստ է միջնորդել Բաղդադի եւ Իրաքի Քուրդիստանի կառավարությունների մեջ՝ ՄԱԿ նախաձեռնությանը աջակցելու համար», - ասել է Մակրոնը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Իրաքի  ԱԳՆ-ն ուրբաթ հայտնել էր, որ ՄԱԿ-ն իր միջնորդությունն է առաջարկել Քուրդիստանի շուրջ տիրող իրավիճակի կարգավորման համար: