Հոկտեմբերի 5-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թաիրով փողոցի թիվ 46 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին երրորդ հարկի բարձրությունից ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 3/2 հասցեում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, 63-ամյա Մ. Հ.-ն շինարարական աշխատանքներ իրականացնելիս ընկել է փոսը:

Փրկարարները Մ. Հ.-ին դուրս են բերել փոսից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: