Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցողը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն է: Նա տեղեկացրեց, որ այս փոփոխությամբ առաջարկվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության համար վճարել տարեկան 200 հազար դրամ: