Սաուդյան Արաբիան ձգտում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ խաղաղության, անվտանգության եւ համաշխարհային տնտեսական զարգացմանը նպատակով: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ին։

«Մենք ուրախ ենք, որ գտնվում ենք ձեր բարեկամ երկրում: Մենք ձգտում ենք ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝  խաղաղության եւ անվտանգության, համաշխարհային տնտեսական զարգացման նպատակով», — ասել է թագավորը:

Նա իր շնորհակալությունն է հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար, նաեւ հայտնել է, որ դեռ 2006 թվականին Ռուսաստանում էր եղել: