ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մեկնել է Մոսկվա` մասնակցելու  հոկտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը:

Հանդիպմանը  նախատեսվում է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների միջեւ գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերության բնագավառներում ինտեգրացման գործընթացների զարգացմանը, համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաեւ ագրարային շուկայի պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր: