Ըստ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ տարեկան հաշվարկով հունվար-սեպտեմբերին  ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 9.4 տոկոսով:

Ավելի մանրամասն տվյալներով՝  հունվար-օգոստոսին հարկային եկամուտների աճի ավելացման մեջ մեծ է ԱԱՀ (30,4 տոկոս), ակցիզային հարկի (29,0 տոկոս), մաքսատուրքերի (26,2տոկոս), ինչպես նաեւ  «բնապահպանական եւ բնության օգտագործման վճարների» (26.9 տոկոս) բաժինը:

Միեւնույն ժամանակ մաքսայինը հարկերի բազմապատիկ աճի տեմպով  գերազանցել է հարկային մարմիններին:  Սա զարմանալի չէ, քանի որ կտրուկ աճել են  ներմուծման ծավալները (հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան մեկ քառորդով ` 26 տոկոս):

Ակցիզների դրույքաչափերի աճը (հատկապես ծխախոտի վրա) դարձել է այդ հարկատեսակի հավաքման ավելացման գործոններից մեկը:

Հունվար-օգոստոսին ակցիզի մասով պետական բյուջեի եկամուտները աճել են մոտ 12 մլրդ դրամով (կամ 33 տոկոսով):

Հարկերի գերավճարի չափը կայուն է պահպանվել, որից 103 մլրդ դրամը ԱԱՀ-ն է: Նշենք, որ սրանք ոչ ամբողջական  տվյալներն են, քանի որ վերաբերում են միայն երկրում գործող 1086 խոշորագույն հարկ վճարողներին:  Բնական է, «խոշորագույն» հասկացությունը զուտ պայմանական է. լիդերների վճարած հարկերի եւ այդ հատվածի աութսայդերների  միջեւ հսկայական տարբերություն կա:

Հունվար-օգոստոսին շահութահարկի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15,5 մլրդ դրամով (կամ 15.4տոկոսով): Եթե սա զանգվածային ստվերի արդյունք չէ (կամ շահույթի գումարների արհեստական նվազեցում), ապա, հետեւաբար, շատ կոմերցիոն ընկերությունների ֆինանսական վիճակի լուրջ վատթարացման մասին է վկայում:

Վերջում նշենք, որ ստուգումների քանակը նույն 1086 հարկ վճարողների մասով առաջին եռամսյակում ավելացել է 17,7 տոկոսով, իսկ II-ում ` 2.4 տոկոսով: Սակայն նման աճը, ըստ երեւույթին, վերաբերում է միայն «խոշորագույններին»:

Սմբատ Գրիգորյան