Ստորգետնյա ջրհորների հորատումը պետք է կատարել կոորդինատների հաղորդիչներով։ Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ–ում ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ստորգետնյա ջրերի անցքերը հորատող ընկերությունները պետք է միացնեն հաղորդիչները, որոնք Բնապահպանության նախարարություն են ուղարկում հորատման մասին կոորդինատները։ Գերատեսչությունն այդպես կարող է համոզվել, որ հորատումը կոնկրետ տեղում է տարվում, այլ ոչ թե ինչ–որ մի այլ վայրում։