Էր Ռիյադը մտադիր է հասնել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը՝ Ժնեւի որոշումների եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի համաձայն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է Սիրիայի ճգնաժամին, մեր դերն է հասնել այն ավարտելուն «Ժնեւ-1»-ի որոշումների եւ ՄԱԿ Անվտանգության խոհրդի բանաձեւերի համաձայն»,- ասել է Սաուդյան Արաբիայի թագավորը ՌԴ-ի հետ երկկողմանի բանակցությունների ժամանակ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր «Սաուդյան Արաբիայի ջանքերի պահանջված լինելը ընդդիմության պատվիրակության ստեղծման նպատակով, որը կկարողանար Սիրիայի կառավարության պատվիրակության արժանի բանակցելու ունակ գործընկեր լինել Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցություններում»: