Արեւդարձային «Նեյթ» փոթորիկն առաջացել է Նիկարագուայի ափերին, հինգշաբթի հայտնել է ԱՄՆ Փոթորիներին հետեւելու ազգային կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նիկարագուայի ափերին արեւադարձային դեպրեսիան արեւադարձային «Նեյթ» փոթորիկ է դարձել»,- նշված է հաղորդագրության մեջ: Կենտրոնի տվյալներով՝ Կենտրոնական Ամերիկայի որոշ շրջաններում հորդ անձրեւներ են սպասվում, որոնք կարող են ջրհեղեղներ առաջացնել:

Փոթորկի կենտրոնում քամու արագությունը հասնում է ժամում 64 կմ-ի: Փոթորիկը ժամում 12 կմ արագությամբ շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ: