Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է Իրաքի միասնականության եւ տաածքային ամբողջականության պահպանման նշանակությունը:

«Մենք նաեւ ընդգծում ենք Իրաքի միասնականության եւ տարածքային ամբողջականության պահպանման նշանակությունը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Սաուդյան Արաբիայի թագավորը:

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 25-ին, որին կողմ է քվեարկել ընտրողների 92,7 տոկոսը: Իրաքի իշխանությունները հանրաքվեն ոչ լեգիտիմ են համարել եւ հայտարարել են, որ ինքնավարության կառավարության հետ հանրաքվեի արդյունքներով բանակցություններ չեն վարի: Հանրաքվեի անցկացմանը դեմ են հանդես եկել նաեւ Իրաքի Քուրդիստանի հարեւան երկրները՝ Թուրքիան եւ Իրանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն եւ ՄԱԿ-ն: