Շիզոֆրենիայով տառապող Թաթարստանի բնակիչը խոստովանել է, որ ծանոթին սպանել է եւ նրա մարմնամասերը կերել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը:

«Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Նովոյե Իլդերյակովո գյուղի խրճիթում հայտնաբերվել է 53 տարեկան տղամարդու մարմինը՝ բռնի մահվան հետքերով՝ պարանոցի եւ փորի շրջանում կտրված վերքեր…Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է շիզոֆրենիայով տառապող 40-ամյա տեղացին, որը խոստովանել է հանցագործության կատարմանը կապ ունենալու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննության վարկածով՝ կասկածյալը հյուրընկալվել է տուժողին եւ ինչ-որ պահի որոշել է տանտիրոջը սպանել՝ նրան ուտելու համար: նա նախ տղամարդուն ծեծել է բռունցքներով, ապա աթոռով:

«Երբ նա այլեւս կյանքի նշաններ ցույց չի տվել, կասկածյալը կտրել է նրա կոկորդը եւ բացել որովայնը, որից հետո մարմնի մասերն օգտագործել է սնունդի համար: Այնուհետեւ զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել տեղի ունեցածի մասին»,- հայտնել են գերատեսչությունից:

Փաստով «Սպանություն» հոդվածով նախատեսված հանվակազմով քրեական գործ է հարուցվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: