Հայաստանում կհեշտացնեն արտասահմանում  բուժում ստացող հաշմանդամ զինծառայողների թոշակների տրամադրումը: «Պետական թոշակների  մասին» օրենքում  այս փոփոխությունների նախագիծը  Հայաստանի խորհրդարան է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:  Ըստ նրա՝ այդ քաղաքացիները կարող են թոշակ ստանալ վստահված անձի միջոցով, անգամ, եթե գտնվում են Հայաստանից դուրս եւ բուժվում են արտասահմանում: