Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին կոչ է արել հրաժարվել միակողմանի կարգով Իսպանիայից անկախություն հռչակելուց՝ «մեծագույն չարիքից խուսափելու համար», հայտնում է Reuters–ը։

EFE–ին տված հարցազրույցում Ռախոյը նշել է, որ կատալոնական ճգնաժամի լուծումը օրինականության արագ  վերականգնման մեջ է, եւ որ անկախության միակողմանի հռչակում չի լինի, քանի որ դա  թույլ կտա խուսափել մեծագույն չարիքից, ասել է Ռախոյը։