Իրանը, Իրաքը եւ Թուրքիան դիտարկում են օդային եւ ցամաքային սահմանների փակման միջոցով Իրաքի Քուրդիստանի շրջափակման հնարավորությունը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է AP–ը։

«Թռիչքներն արդեն դադարեցվել են, օդային տարածքը փակ կլինի,  մոտ ժամանակներս սահմանները նույնպես կփակվեն»,– ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին սպառնալիքի տակ է դրել ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։ «Մենք թույլ չենք տա, որ  մեր տարածաշրջանը եւ մեր երկիրը վտանգի մեջ հայտնվի միայն այն պատճառով, որ որոշ մարդիկ ուզում են իրենց մանկական երազանքներն իրականացնել»,– ասել է նա։

Նշենք, որ հանրաքվեի արդյունքում Իրաքի Քուրդիստանի բնակիչների 90 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախացմանը։