Իսպանիայի Սահմանադրական դատարանը արգելք է դրել հոկտեմբերի 9-ին կայանալիք Կատալոնիայի խորհրդարանի նիստի վրա, որի ժամանակ կարող է գործարկվել անկախության հռչակման ընթացակարգը։

Դատարան հայց էին ներկայացրել Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության պատգամավորները, որոնք դեմ են Կատալոնիայի անկախացմանը։ Նրանց կարծիքով տարածաշրջանային խորհրդարանում քվեարկությունը խախտում է Իսպանիայի սահմանադրությունն ու փոքրամասնություն կազմող պատգամավորների  իրավունքները, հայտնում է Euronews–ը։

Կատալոնիայի խորհրդարանի նիստի վրա արգելք է դրվել որպես սոցիալիստների բողոքն ըստ էության քննելուց առաջ հայցի ապահովման միջոց։