Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են ԵՄ դատախազություն ստեղծելու օգտին, որը զբաղվելու է ԵՄ բյուջետային միջոցների ոչ իրավաչափ օգտագործման եւ ԱԱՀ–ի միջսահմանային խաբեությունների հետաքննությամբ։ Ներկայումս նմանատիպ խախտումները հետաքննվում են ազգային մակարդակով, հայտնում է DW–ն։

Եվրոպական դատախազությունը կբացվի 2020 թվականին Լյուքսեմբուրգում։ Դրա ստեղծմանը կմասնակցի ԵՄ 20 երկիր։ Յուրաքանչյուր երկիր գերատեսչություն կուղարկի 1 դատախազ։ Ավելի ուշ դատախազության աշխատանքին կարող են միանալ  նաեւ ԵՄ այլ պետություններ։