Լիբիայի պատգամավորները պահանջել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնից Սիրտի հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ ներողություն խնդրել, հաղորդում է AP-ն:

Հիշեցնենք, որ Ջոնսոնը Պահպանողական կուսակցության կոնֆերանսում ելույթի ժամանակ ասել էր, որ բրիտանացի գործարարները «փայլուն տեսիլք» ունեին Սիրտը եւս մեկ Դուբայի վերածելու համար, եթե քաղաքը մաքրվի դիակներից:

Լիբիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության կոմիտեն նրա մեկնաբանությունները համարել է «անընդունելի»՝ նշելով, որ «որ Լիբիայի ինքնիշխանության խախտում է համարում բրիտանացի գործարարների ներդրումների մասին խոսակցությունները»: «Հանձնաժողովը Մեծ Բրիտանիայի վարչապետից պարզաբանում է եւ ներողություն է պահանջում», - ասված է հայտարարության մեջ: