Պակիստանի հարավ–արեւմուտքում մահապարտ ահաբեկիչը սուֆիական տաճարում պայթեցրել է իրեն, հայտնում է AFP–ն։ Պայթյունից զոհվել է 13 մարդ, առնվազն 20-ը վիրավորվել են։

Միջադեպը տեղի է ունեցել Բելուջիսթանի նահանգի Ջալ Մաղսիի շրջանում՝ Իրանի եւ Աֆղանստանի սահմանին։

Տեղական իշխանությունների խոսքով՝ ահաբեկիչը պայթեցրել է իրեն այն պահին, երբ նրան ձերբակալել էին ոստիկանները։