«Փրկություն» ՀԿ-ի շահառու Արման Մարգարյանը, ով ունի չափավոր մտավոր հետամնացություն, օգոստոսի 13-ին՝ կիրակի օրը՝ ժամը 15:00-ին, տնից դուրս է եկել եւ մինչեւ հիմա նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Արման Մարգարյանի մասին տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093 00-07-57, 077 07-30-00, 098 49-48-86: