Հոկտեմբերի 5-ի երեկոյան նախատեսվում է Banco Sabadell բանկի ղեկավարության նիստը, որի ընթացքում կքննարկի Բարսելոնայից գրասենյակի հնարավոր տեղափոխության հարցը: Այս պահին գլխավոր գրասենյակի տեղափոխման վայրի երկու տարբերակ է դիտարկվում՝ Մադրիդ կամ Ալիկանտե: Նախապատվությունը տրվում է Ալիկանտե տեղափոխելու տարբերակին, գրում է El Pais-ը:

Բանկի ղեկավարության նման որոշման ֆոնին բանկի բաժնետոմսերի արժեքը փոխվել է: Այսպիսով, առավոտից բացասական դինամիկա ունեցող բաժնետոմսերը վերջին նորությունների շնորհիվ 5 տոկսով թանկացել են:

Ինչպես նշում է թերթը, գրասենյակի հնարավոր տեղափոխման մասին քննարկում է եւս մեկ խոշոր իսպանական Caixa բանկը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ն Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացվեց: Տեղական իշխանությունների խոսքով՝ բնակչության ավելի քան 90 տոկսոը կողմ է քվեարկել հանրաքվեին: