Եվրոպական Կենտրոնական բանկը (ԵԿԲ) քննարկում է ICO-ի հանդեպ կոնկրետ իրավական սահմանափակումների  կիրառումը: Այս մասին այսօր հայտարարել է ԵԿԲ Կառավարիչների խորհրդի անդամ եւ Ավստրիայի Կենտրոնական բանկի ղեկավար Էվալդ Նովոտին:

Trend շաբաթաթերթին տված հարցազրույցում նա նշել է,  որ բիտկոինների եւ այլ կրիպտարժույթների նկատմամաբ աղմուկը  վտանգավոր եւ կասկածելի է, հաղորդում է Finmarket- ը:

Անցյալ ամիս Չինաստանի Ժողովրդական Բանկը ICO-ին ճանաչել է անօրինական եւ պահանջել է երկրում նման գործողությունները դադարեցնել: Որոշ ժամանակ անց ICO-ի հանդեպ արգելք  է դրել նաեւ  Հարավային Կորեան:

Ըստ Նովոտինի՝ Չինաստանում խնդիրն այն էր, որ բիտկոինները  երկրի կապիտալը արտերկիր դուրս բերելու համար են օգտագործվել: